13տարվա ընդմիջում
10:1հաշիվ
11մետրանոցներ

Ոմանք սպասում են ճիշտ պահի, մենք սպասեցինք 13 տարի՝ հասկանալու համար, որ խաղն արդեն սկսված է

ԷՐԻԿvsԱՆԻ

11.08
26World cup trophy

0

ՕՐ

0

ԺԱՄ

0

ՐՈՊԵ

0

ՎՐԿ

ՀԱՐՍԱՆԵԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ

Էրիկ

E
VS

Անի

A

ՀԱՂԹՈՂ

ՍԵՐ եւ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ

Մինչև 11-Մետրանոցները

Ամեն ինչ սկսվեց համալսարանում, լռեց ուղիղ 10 տարի և նորից պայթեց ֆուտբոլային առաջնության օրերին։

Անիի ու Էրիկի պատմությունը գրվեց մինչև լույս ձգվող զրույցների, ընկերական բարձր ծիծաղի և Beatles փաբի դիմաց արված առաջին (այն ժամանակ դեռ հումորային) առաջարկության արանքում։

Անի և Էրիկ

Նրանց ճակատագիրը վերջնականապես որոշվեց սեղանի ֆուտբոլի շուրջ։

Երբ ընկերներից մեկը պայման դրեց, որ հաղթողն է որոշելու հարսանիքի օրը, խաղն ավարտվեց նախապես պայմանավորված ոչ ոքիով։

Այդ օրը հաղթեց Ընկերությունը։

Անի և Էրիկ

Բայց երբ եկավ վերջնական որոշում կայացնելու՝ վճռորոշ 11-մետրանոցների պահը, պայմանը մեկն էր.

«Եթե հաղթում է Էրիկը՝ Անին ասում է ԱՅՈ։
Եթե հաղթում է Անին՝ մնում են ընկերներ»։

Էրիկը հաղթեց 10:1 հաշվով. սիմվոլիկ թվեր, որոնց գումարը՝ 10+1=11, արդեն իսկ հուշում էր օգոստոսի 11-ի մասին։

Վերջնական Հաշիվ

ԷՐԻԿ

10

:

ԱՆԻ

1

10 + 1 = 11

11 · 08 · 26

Նրանք հասցրեցին միմյանց առաջարկություն անել երկու անգամ։

Անիի խենթ ծրագրերից մեկն այն էր, որ Վարդավառի Սիմֆոնիկ ֆոլկ համերգի ժամանակ հենց բեմից առաջարկություն անի, բայց ի վերջո որոշվեց շատ չշփոթեցնել Էրիկին, և դա արվեց ավելի սպոնտան՝ առավոտյան և ծնկաչոք։

Իսկ դրան հաջորդեց Ախթալայի վանքը, Պատարագից անմիջապես հետո՝ տեղում գնված ամենաթանկ մատանիով արված Էրիկի առաջարկությունը։

Առաջարկություն Ախթալայի վանքում
ԱԽԹԱԼԱ

Նրանք նախևառաջ լավագույն ընկերներ են, և քանի որ Անին գժվում է պենալտիների համար ու միշտ երազում է, որ խաղն ավարտվի ոչ ոքի՝ դրանց հասնելու համար, նրանք որոշեցին այլևս չսպասել և կյանքի գլխավոր խաղը միանգամից տեղափոխել ամենաթեժ փուլ՝ 11-մետրանոցների հարվածաշար։

Մատանիներ
Ticket QR — click to open invitation

EAWC-2026-1108-A11

ՀՐԱՎԻՐԱՏՈՄՍ

EAWedding Cup2262026

ԷՐԻԿvsԱՆԻ

11 Aug 2026

Tangaran Complex

GUEST

ԹԻՄԱԿԻՑ

GATE

E&A 11

ENTRY

13

SECTION

Գլխավոր տրիբունա

ROW

10

SEAT

1

Դուք մեր թիմի մասն եք

Ինչպես ցանկացած գլխավոր հանդիպում, այս մեկն էլ իմաստ ունի միայն իսկական թիմակիցների ներկայությամբ։ Սպասում ենք Ձեզ՝ կիսելու մեր ռոմանտիկ կոմեդիայի այս խենթ էպիզոդը և միասին ազդարարելու մեր Առաջին Թիմային Խաղի մեկնարկը։

TOGETHER · FOREVER · CHAMPIONS

ՕՐՎԱ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ

  1. Սբ Շողակաթ, Էջմիածին

    15:00|ԳԼԽԱՎՈՐ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿՆՔՈՒՄ

    (Պսակադրություն)

    Կյանքի ամենակարևոր փաստաթղթի ստորագրումը և օրվա պաշտոնական մեկնարկը:

    1ST
    1
  2. Թանգարան կոմպլեքս

    17:00|ՆԱԽԱԽԱՂԱՅԻՆ ՏԱՔԱՑՈՒՄ

    (Welcome Drink)

    Հավաքվում ենք Թանգարան կոմպլեքսում՝ մկաններն ու տրամադրությունը ճիշտ տաքացնելու համար:

    2ND
    2
  3. 17:30|ԹԻՄԱՅԻՆ ԵՐԴՈՒՄ

    (Խոստովանությունների կարգ)

    Նախքան գլխավոր խաղադաշտ դուրս գալը, թիմը խոստանում է խաղալ միայն իրար հետ և իրար համար:

    ET
    3
  4. 18:00|ԳԼԽԱՎՈՐ ՄԵԿՆԱՐԿ

    (Խաղը սկսված է)

    Սուլիչը հնչեց. երեկոյի սկիզբ, անվերջ պարեր և մեր հաղթանակի տոնումը:

    MAIN
    4
  5. 22:00|ՀԱՂԹԱԿԱՆ ԳԱՎԱԹ

    (Տորթի արարողություն)

    Խաղի քաղցր միջնամասը և էներգիայի վերալիցքավորումը՝ ավելացված ժամանակում պարելու համար:

    11M
    5

LET THE PARTY BEGIN

ԿԱՆՈՆՆԵՐ

Էլեգանտ հագուստ

Եղեք էլեգանտ, բայց պատրաստվեք տոնելու այնպես, ասես ձեր սիրելի թիմը նվաճել է գավաթը։

Հարմարավետ կոշիկներ

Խնդրում ենք նաև ընտրել խոտածածկին հարմար հարմարավետ կոշիկներ՝ անխոչընդոտ քայլելու և տոնը վայելելու համար։

ԱՅԼ ԴԵՏԱԼՆԵՐ

Օգոստոսի 11. Նավասարդ, Պերսեիդների ասուպային հոսք (չէ՞ որ Անին և Էրիկի պապիկն աստղաֆիզիկոս են), Անիի կիսածնունդ և զույգի Առաջին Թիմային Խաղը (քանի որ կարևոր խաղերը նրանք դեռ առջևում են խաղալու՝ հիմա արդեն նույն թիմում)։

Անին և Էրիկը սպասում են Ձեզ՝ կիսելու իրենց ռոմանտիկ կոմեդիայի այս խենթ էպիզոդը և նշելու հաղթանակը միասին։

ԷՐԻԿvsԱՆԻ

11.08.2026 - EA Wedding Cup